ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընթացիկ շաբաթվա վերջին տարածաշրջան կայցելեն:

Հայաստանի ԱԳՆ տվյալներով, համանախագահները Երեւան կժամանեն մայիսի 16-ին:

Այցի շրջանակում նրանք նաեւ Լեռնային Ղարաբաղ եւ Բաքու կմեկնեն:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման 20-ամյակն էր լրացել: