Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպեյը հայտարարել է, որ Եվրամիությունը Մոլդովայի հետ քաղաքական-տնտեսական ասոցացման համաձայնագիր կստորագրի հունիսի 27-ին:

Իր ելույթում, ակնհայտորեն նկատի ունենալով Ռուսաստանին, Ռոմպեյը նաեւ զգուշացրել է  զերծ մնալ Քիշնեւի նկատմամբ արտաքին ճնշումներից, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Մայիսի 13-ին Մոլդովա այցի ժամանակ Ռոմպեյը ասել է, որ այդ երկիրը պատմականորեն, աշխարհագրական ու մշակութային առումով Եվրոպայի մաս է կազմում:

ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը Մոլդովայի համար ԵՄ-ին հնարավոր անդամակցության հերթական փուլը կլինի: