Ռուսաստանցի քննիչները չեն կարողանում գտնել առանձնակի վտանգավոր հանցագործին, որը արդեն 30-ից ավելի պատկառելի տարիքի կանանց է սպանել: Նրանք ենթադրում են, որ տղամարդը շահի համար չի սպանում:

ՔԿ-ում հիշեցնում են, որ բոլոր դեպքերում հանցագործության զոհ են դարձել «խրուշչովկաների» 75-90 տարեկան միայնակ բնակչուհիները: Հանցագործը ներկայացել է որպես սոցալիական ծառայության աշխատակից եւ օգտվելով վստահությունից՝ մտել բնակարան, որտեղ խեղդել է նրանց, ասենք՝ ձեռքի տակ ընկած խալաթի գոտիով:  «Տուժածների գույքի առեւանգումը նրանց սպանությունից հետո առաջնային չի եղել հանցագործի համար»,- փոխանցում է «Ռոսբալտը»` վկայակոչելով Նիժոգորոդսկի ՔԿՎ-ն:

Տարեց կանանց վերջին երեք սպանությունները կատարվել էին Ուֆայում` 2012 թ. սեպտեմբերի 25-27-ին` նույն կերպ. հանցագործն սպասել էր զոհերին փողոցում, խաբեությամբ մտել նրանց բնակարանները, որտեղ էլ խեղդել էր:

Մոլագարին գտնելուն օգնելու համար պարգեւ է նշանակված՝ 1 մլն ռուբլի: