Օմսկում կայացրել են իննամյա աղջնակին սպանած 18-ամյա տյումենցու դատավճիռը:
Նախորդ տարվա հոկտեմբերի 28-ին Տյումենի պատանի բնակիչը հյուրընկալվել է Օմսկում բնակվող իր 17-ամյա ընկերուհու տանը: Գիշերը, երբ աղջիկը մեկնել է աշխատանքի, իսկ նրա մայրն էլ այլ մարզում է եղել, երիտասարդը բնակարանից գողացել է բանկային քարտը, նոութբուքը եւ բջջային հեռախոսները եւ կողոպուտը կոծկելու համար սպանել ընկերուհու կրտսեր քրոջը: Նա քնած երեխային խոհանոցային դանակով առնվազն 20 հարված է հասցրել:
Սպանությունից հետո նա երեխայի մարմինը փաթաթել է ծածկոցով, դրել տոպրակը եւ հանել շքամուտք, որտեղ թաքցրել է 12-րդ հարկի աղբատար խողովակի հետեւում, իսկ ինքը փախել է, փոխանցում է «Ռոսբալտը»` վկայակոչելով ՔԿ-ն:
Հոկտեմբերի 31-ին կասկածյալը ձերբակալվել էր Տյումենի երկաթուղային կայարանում: Նրա մոտ եղել էր գողացված նոութբուքը եւ գողացված քարտից հանված 44,5 հազար ռուբլին:
Մայիսի 14-ին մարզային դատարանի վճռով Պոժարսկուն դատապարտել են 16 տարի 4 ամիս ազատազրկման:



























