Սպանությունների, զինված բանդայի կազմավորման համար մահապատժի փոխարեն ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը երեկվանից հացադուլ է սկսել, նա այդ կերպ բողոքում է, որ չի վերանայվում իր գործը:

Ինչպես «Փաստինֆո» թղթակցին հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, ներկայումս աշխատանքներ են տարվում` համոզելու դատապարտյալին դադարեցնել հացադուլը:

Ինչո՞ւմ է մեղադրվել, ապա նաեւ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հանցավոր ճանաչվել Արմեն Տեր-Սահակյանը:

Նշենք, որ մեղադրանքի առանցքում է ՀՀ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը: Նրա մասով Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանի դատավոր Տ. Պետրոսյանի 31.03.2009 թ. որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է՝ մինչեւ ամբաստանյալին հայտնաբերելը (Վանո Սիրադեղյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում 2000 թ. ապրիլի 6-ի որոշմամբ):

Ըստ ՀՀ Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 1992թ. առմանը Արմեն Տեր-Սահակյանի միջոցով կազմակերպել է կայուն զիված հանցավոր խումբ՝ բանդա, որն ընդգրկել ու ռազմամթերքով, իսկ հետագայում հովանավորել է բանդային եւ պարտակել նրա կատարած բազմաթիվ ավազակային հարձակումներն ու այլ հանցագործությունները:

Ըստ մեղադրանքի, բանդան իրականացրել է 1992թ. սեպտեմբերի 18-ին Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի եւ նրա վարորդ Վարուժան Աբրահամյանի, 1993թ. մայիսի 3-ին՝ ՀՀ Երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանի, ուղեւոր Ժորա Իսահակյանի, վարորդ Հակոբ Ունիկյանի սպանությունները:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում