NEWS.am-ը ներկայացնում Մարի Մադլեն Կուրտյալի հոդվածը, որը հրապարակվել է ֆրանսիական տեղեկատվական «Médias-Presse-Info» կայքում:
Թվում է, եվրոպացիները դեռեւս չեն սովորել իրենց սխալների վրա Ուկրաինայի հարցում, կամ նրանք շատ ուշ են արթնանում: Հայաստան այցի ժամանակ Ֆրանսուա Օլանդը խոսել է «բացառիկ բանաձեւի» մասին, որի նպատակն է Հայաստանին թույլ տալ մերձենալ Եվրամիությանը՝ չխզելով կապերը Մաքսային միության հետ: Այսպես նա արտահայտել է իր ցանկությունը, որ «Հայաստանն ամբողջությամբ ասոցացվի ԵՄ-ի հետ, որովհետեւ դա նրա ձգտումն է, նրա արժեքները, նրա շահերը»:
«Միաժամանակ ես չեմ պատրաստվում պարտադրել Հայաստանին խզել իր առեւտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Մաքսային միության շրջանակներում»,-ասել է նա:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, իր կողմից, հիշեցրել է, որ «Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների համար գլխավորը հին բարեկամությունն է»: Անհրաժեշտ է հիշել, որ 2013-ի հոկտեմբերին Հայաստանն ընտրել է Մաքսային միությունը՝ ԵՄ-ի փոխարեն: ՀՀ նախագահը այդ ժամանակ պարզաբանել էր նման որոշման պատճառը՝ նշելով. «Մեր եվրոպացի գործընկերները ասում են մեզ, որ անհամապատասխանություն գոյություն ունի Մաքսային միության եւ ԵՄ-ի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրի միջեւ, ուստի մենք չենք ստորագրի ասոցացման համաձայնագիրը»: Հարց է ծագում, թե որքան խորիմաստ էր այդ հայտարարությունը, այն դեպքում՝, երբ եվրոպական մոդելը խափանումներ է ունենում եւ սկսել են բաց խոսել Եվրոպայի փոփոխության անհրաժեշտության մասին: Պետք է ուշադրություն դարձնել, որ հերթական անգամ ԵՄ-ն ձգտում է ընդլայնվել ռուսական ազդեցության գոտիներում:




























