Թուրքիայի Մանիսա նահանգի Սոբայի շրջանի ածխահանքում մայիսի 13-ի պայթյունից հետո Թուրքիայի տարբեր քաղաքներում բողոքի գործողություններ են սկսվել՝ աշխատողների անվտանգությունն առհամարելու համար։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոսը» Թուրքիայի տարբեր քաղաքներում, մետրոների կայարաններում, այգիներում եւ համալսարաններում բողոքի ակցիաներ են սկսվել։

Անկարայում էլ արհմիության անդամների խումբը բողոքի երթով շարժվել է դեպի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն։

Թուրքիայի խոշորագույն արհմիությունները հայտարարություն են տարածել՝ կոչ անելով մայիսի 14-ին, ժամը 19։00-ին հավաքվել եւ բողոքի ակցիա իրականացնել Թունել թաղամասում (Թաքսիմ հրապարակի մոտակայք-խմբ)։

Նշենք, որ Մանիսա նահագի Սոմայի շրջանում գտնվող ածխահանքում էնթակայանի պայթյունի հետեւանքով տարբեր աղբյուրներով զոհվել են մոտ 350 հանքափոր։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են, քանի որ տարբեր աղբյուրներով հանքում առանց դրսի կապի են մնացել մոտ 450 աշխատակից։