Հալեպի հայաբնակ թաղամասերը հրթիռակոծության հետեւանքով հայ երիտասարդ է վիրավորվել: Հալեպում ՀՅԴ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ վիրավորվել է 25-ամյա Անտուան Դանիելյանը: Հաղորդվում է, որ մայիսի 13-ին հրթիռակոծության են ենթարկվել հայաբնակ Նոր գյուղ եւ Ազիզե թաղամասերը: NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Սիրիայում մայիսի 11-ի ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է երկու հայ, եւս մեկը վիրավոր է:
Նշենք, որ նախքան արյունալի դեպքերը, Սիրիայում ապրում էր 60 – 70 հազար հայ, որոնց կեսը՝ Հալեպում:




























