Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ հավանություն է տվել երկքաղաքացիության մասին օրինագծին: Փաստաթուղթը քաղաքացիներին պարտավորեցնում է այլ երկրի քաղաքացիություն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում այդ մասին դաշնային միգրացիոն ծառայության տարածքային բաժնին տեղեկանք ներկայացնել:
Բացի այդ, մինչեւ նոր կանոնների կիրառությունը երկրորդ երկրի քաղաքացիություն ձեռք բերած անձինք պարտավոր ենք նույն հասցեով երեք ամսվա ընթացքում համապատասխան տեղեկանք ներկայացնել, հաղորդում է Lenta.ru-ն:
Հիշյալ պարտավորությունները չիրականացնելու համար մինչեւ 200 հազար ռուբլու կամ, աշխատավարձի եւ այլ եկամուտների տեսքով, մինչեւ տարվա եկամտի չափով տուգանք է նախատեսվում, որ կարող է մինչեւ 400 ժամ տեւողությամբ հասարակական աշխատանքներով փոխարինվել:
Պատգամավորների համոզմամբ, փաստաթուղթը, մինչեւ երկրորդ ընթերցման ներկայացումը, պետք է զգալի վերամշակումների ենթարկվի:




























