Ռուսաստանը Հայաստանի անվտանգության կարեւորագույն երաշխիքներից մեկն է, բայց անհրաժեշտ է հստակ ձեւակերպել, որ երկրի անվտանգության տակ ենթադրվում է նաեւ ինքնիշխանությունը: Այս մասին մայիսի 14-ին Ուկրաինայի շուրջ վերջին գործընթացների եւ Հայաստանի` ՄՄ-ին անդամակցման մասին որոշման ընդլայնված համատեքստում «Հայաստանը աշխարհաքաղաքական խաչմերուկում. այլընտրանքների ուսումնասիրություն» վերտառությամբ քննարկումների ընթացքում հայտարարել է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նրա համոզմամբ՝ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը լրացման եւ վերանայման կարիք ունի: «Հայ-ռուսական հարաբերությունների ամենակարեւոր խնդիրն այն է, որ երկխոսությունն ու քննարկումները գտնվում են բավական ցածր մակարդակի վրա: Այդ տեսանկյունից պետք է հայ-ռուսական երկխոսության նոր օրակարգ ձեւավորել: Մենք ոչ մի դեպքում չպետք է համաձայնի «անվտանգություն ինքնիշխանության դիմաց» բանաձեւին»,-ընդգծել է Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջին նպատակը պետք է լինի երկրի ինքնիշխանության պաշտպանությունը»:



























