Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստ է աշխատանքային միգրանտներին օգնել տեղեկանալ ՌԴ օրենսդրության մեջ միգրացիոն փոփոխություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սոնա Հարությունյանը: Նա հիշեցրել է, որ Հայաստանում արդեն գործում են երեք ռեսուրս-կենտրոններ, որոնք ստեղծվել են Միգրացիայի եւ աշխատանքի միջազգային կազմակերպման միջազգային կազմակերպության աջակցությամբ: Նախատեսվում է ստեղծել եւս 4 նման կենտրոններ: Դրանց թիրախային լսարանը աշխատանքային միգրանտներն են՝ վերադարձած եւ պոտենցիալ:

Առաջիններին օգնում են վերաինտեգրվել, երկրորդներին տեղեկացնում են ընդունող երկրների աշխատանքային եւ միգրացիոն օրենսդրություններին: Այդ գիտելիքները շատ կարեւոր են, որպեսզի մեր քաղաքացիները բարդություններ չունենան աշխատանքային պայմանագրեր կնքելիս»,-նշել է Հարությունյանը:

2014-ից Ռուսաստանում ուժի մեջ են մտել  ««ՌԴ մուտք գործելու եւ ՌԴ-ից դուրս գալու մասին» եւ «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքների փոփոխությունները: Ըստ այդմ, ՌԴ-ի հետ վիզային ռեժիմ չունեցող երկրների (այդ թվում Հայաստանի) քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր, ամեն 180 օրվա ընթացքում: Դա նշանակում է, որ այդ երկրների քաղաքացիները ՌԴ տարածքը լքելուց հետո 90 օր չեն կարող մուտք գործել այդ երկրի տարածք: Սակայն Հայաստանը եւ Ռուսաստանը այս հարցում քննարկումներ են սկսել, որպեսզի երկու երկրների քաղաքացիները միմյանց տարածքներում կարողանան մնալ 150 օր, յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում: