ԵՄ-ն կաջակցի Հայաստանում ՀԿ-ների գործունեությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան՝ անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությանը, ըստ որի «պետք է չեզոքացնել այն ՀԿ-ների գործունեությունը, որոնք սեպ են խրում հայ-ռուսական բարեկամության մեջ»:
Հիշեցնենք՝ օրերս Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը «Հայաստանի տարածքում գործող՝ հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու միտում ունեցող հասարակական կազմակերպությունների գործունեությունը չեզոքացնելու» անհրաժեշտության մասին էր խոսել։ «Ռուսաստանում, ի միջի այլոց, օրենք է ընդունվել, որով հստակ կարգավորվում է հասարակական կազմակերպությունների գործունեությունը։ Ի վերջո պարզ է, որ նրանք, ովքեր ռուս-հայկական բարեկամության դեմ ուղղված գործունեություն են ծավալում, չեն կարող ոչ Ռուսստանի, եւ ոչ էլ Հայաստանի բարին ցանկանալ»,- հավելել էր դեսպանը։
Հիշյալ հայտարարությունից հետո մի շարք հայաստանյան ՀԿ-ներ ՌԴ դեսպանին մեղադրել էին Հայաստանի ներքին գործերին միջամտելու եւ ՀՀ սահմանադրությունը խախտելու մեջ:




























