Օրինագիծը, որը պարտավորեցնում է ռուսաստանցիներին հայտնել երկրորդ քաղաքացիության առկայության մասին, չորեքշաբթի հաստատվել է Պետդումայի նիստում առաջին ընթերցմամբ, գրում է «Ինտերֆաքսը»:
Տվյալ նախաձեռնությունը լրացնում է «Ռուսաստանի քաղաքացիության մասին» օրենքը, որը պարտավորեցնում է ռուսաստանցուն, ով ռուսականից բացի այլ երկրի քաղաքացիություն ունի, օտարերկրյա քաղաքացիության ձեռք բերման պահից ի վեր մեկ ամսվա ընթացքում նամակով ծանուցել Դաշնային միգրացիոն ծառայությանը:
Տվյալ պարտականության չկատարման դեպքում Քրեական օրենսգրքում նախատեսվում է քրեական պատասխանատվություն տուգանքի տեսքով մինչեւ 200 հազար ռուբլի չափով կամ աշխատավարձի չափով, կամ մեղադրյալ այլ եկամուտի չափով՝ մինչեւ մեկ տարի ժամկետով, կամ մինչեւ 400 ժամ պարտադիր աշխատանքների տեսքով:
Բացի այդ, օրենքը պարտավորեցնում է մինչեւ օրենքի ընդունումն այլ երկրի քաղաքացիություն ունեցող Ռուսաստանի քաղաքացիներին օրենքը գործելուց հետո երեք ամսվա ընթացքում նամակով ծանուցել այդ մասին ԴՄԾ-ի իրենց բնակության վայրի տարածքային մարմնին:
Նախաձեռնությունն առաջ է քաշել Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովին ՌԼԴԿ-ից եւ հաստատվել է Պետդումայի կողմից անցյալ երկուշաբթի:




























