Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 14-ին, ժամը 20.55-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 16.48-ին Վրաստանի Հանրապետության Մարնեուլի շրջանի Շուլավեր գյուղում՝ Դեբեդ գետում, հայտնաբերվել է Հայաստանում անհայտ կորած ՀՀ քաղաքացի Բագրատաշենի բնակչուհի` 68-ամյա Էլմիրա Ռաֆիկի Մելքումյանի դին:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից: