Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 14-ին, ժամը 17.59-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Գաջեգործների փողոցի թիվ 5 տանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.08-ին, մարվել` 18.13-ին:

Կիսանկուղային հարկում այրվել են կենցաղային իրեր, ջերմահարվել է տան մուտքի դուռը: