Ռուսաստանի քննչական մարմինները քրեական գործ են հարուցել Պետրոպավլովսկ-Կամչատսկի 51-ամյա բնակչի նկատմամբ, որը էֆթանազիայի է ենթարկել սեփական կնոջը, հաղորդում է ՔՌԴ Քննչական կոմիտեի Կամչատսկի մարզային բաժինը:
63-ամյա կնոջ մարմինը բռնի մահվան նշաններով հայտնաբերվել է մայիսի 14-ին, քաղաքի բնակարաններից մեկում:
«51-ամյա ամուսնու պարզաբանումների համաձայն՝ իր կինը հաշմանդամ էր, չէր կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, իսկ ընտանիքում նորմալ ապրելու համար փող չկար: Դրա հետ կապված կինը ամուսնուն խնդրել է սպանել իրեն: Տղամարդը սկզբում փորձել է խեղդել կնոջը, իսկ հետո մուրճով հարվածել է գլխին, որից հետո փորձել է ինքնասպան լինել»,-հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Ռուսաստանի Քննչական կոմիտեն:
Տղամարդը ներկայումս գտնվում է հիվանդանոցում: Մոտ ժամանակներս կլուծվի նրա կալանավորման հարցը:




























