Ռուսաստանի Բլագովեշչենսկ քաղաքում մի քանի տասնյակ չինացի աշխատավորների են ձերբակալել, որոնք փորձել են չարտոնված ակցիա անցկացնել շրջանի վարչակազմի շենքի առջեւ, հաղորդում է «ԻՏԱռ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ Ամուրի մարզային վարչության մամուլի ծառայությունը:
Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է Չինաստանի 30 քաղաքացի, նրանց տեղափոխել են ոստիկանության բաժին եւ տրամադրվել է թարգմանիչ:
Պարզվել է, որ չինացի աշխատավորները աշխատել են քաղաքի ձեռնարկություններից մեկում, բայց արդեն երկար ժամանակ է աշխատավարձ չեն ստացել: Նրանք լ որոշել են օգնության խնդրանքով դիմել մարզի վարչակազմին:
«Գործատուն վստահեցրել է, որ այսօր նա կվճարի աշխատանքային միգրանտներին, որից հետո կկազմակերպվի չինացիների կամավոր ելքը ՌԴ տարածքից»,-նշել է ոստիկանության ներկայացուցիչը՝ հավելելով, որ իրենք շարունակում են պարզել տեղի ունեցածի հանգամանքները:




























