Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն այսօր՝ մայիսի 15-ին, ազատվելու է աշխատանքից: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության կայքից:
Կառավարությունից հայտնում են, որ նրա փոխարեն մարզպետ է նշանակվելու Հովիկ Աբովյանը, որը ՀՀԿ Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության ղեկավարն է, ԱԺ նախկին պատգամավոր: Հովիկ Աբովյանն ապրում է հայրենի Կողբ գյուղում:
Նշենք, որ Արմեն Ղուլարյանի աշխատանքից ազատվելու մասին արդեն տեւական ժամանակ խոսվում էր:




























