Տավուշի մարզի Իծաքար գյուղում մայիսի 12-ին կնոջը խեղդելով սպանած պայմանագրային զինծառայող 33-ամյա Մերուժան Հարությունյանը մայիսի 14-ի երեկոյան ինքնակամ հանձվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց Իծաքարի գյուղապետ Արամ Դանիելյանը:
«Երեկ երեկոյան եկել եւ ինքնակամ հանձնվել է, հիմա էլ ձերբակալված է»,- ասաց նա:
Մերուժան Հարությունյանը երկու օր թաքնվում էր գյուղի մոտակա անտառում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 12-ին վաղ առավոտյան Մերուժան Հարությունյանը խեղդամահ էր արել կնոջը՝ Հերմինե Չիլինգարյանին, որից անմիջապես հետո զանգահարել հորն ու ասել, թե «արի տես ինչ եմ արել»: Գյուղացիները մեզ պատմել էին, որ Մերուժանը կնոջը սպանել էր, երբ 3 անչափահաս երեխաները կողքի սենյակում քնած են եղել: Սպանության պատճառն ըստ գյուղացիների խանդն է եղել:




























