Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն այսօր՝ մայիսի 15-ին, կառավարության որոշմամբ ազատվել է պաշտոնից:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Ղուլարյանը կանցնի այլ աշխատանքի, բայց չի կոնկրետացրել, թե ինչ աշխատանքի մասին է խոսքը:

Արմեն Ղուլարյանը Հայաստանի ամենաերկարակյաց մարզպետներից մեկն է, որն այդ պաշտոնում է 1999 թվականից: Նա նաեւ այն եզակի պաշտոնյաներից է, որը պաշտոններ է զբաղեցրել դեռեւս խորհրդային տարիներին:1990 թվականին Ղուլարյանը դարձել է Իջեւան քաղաքի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնակատար, իսկ 1996-ին՝ Իջեւանի քաղաքապետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ղուլարյանի փոխարեն Տավուշի մարզպետ է նշանակվելու Հովիկ Աբովյանը, ով ՀՀԿ Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության ղեկավարն է, ԱԺ նախկին պատգամավոր: Հովիկ Աբովյանն ապրում է հայրենի Կողբ գյուղում: