Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին է ներկայացվել նրա անձնական խորհրդականների զեկույցը՝ երկրին «հավաքական պաշտպանության իրավունք տրամադրելու մասին», այսինքն՝ «հարեւան երկրների» պաշտպանությանը մասնակցության իրավունք, անգամ եթե Ճապոնիան չի ենթարկվել հարձակման, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Վարչապետը խորհրդականների զեկույցն ստանալուց հետո կսկսի խորհրդակցությունները նոր Սահմանադրությունը հաստատելու նպատակով:
Ճապոնիայի ներկայիս Սահմանադրությունը պատերազմից հրաժարվելը հռչակում է որպես ազգի ինքնիշխան իրավունք: Սակայն այժմ ընդունված Սահմանադրությունը ենթադրում է, որ Ճապոնիան՝ որպես ՄԱԿ-ի անդամ, պաշտպանության իրավունք ունի: Դա Տոկիոյին հնարավորություն է տվել «ինքնապաշտպանության ուժեր» ձեռք բերել:




























