Սլավյանսկում մայիսի 14-ի խռովությունների ընթացքում ուկրաինացի 11 ուժային է զոհվել: Ապստամբները մեկ զոհ են ունեցել, հայտնել է Սլավյանսկի «ժողովրդական քաղաքապետի» մամուլի քարտուղար Ստելլա Խորոշեւան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Հաղորդվել է նաեւ 34 վիրավորների մասին:
Ավելի վաղ նշվել էր, որ Դոնբասի ապստամբները պատրաստվում են ուժային գործողություն սկսել, եթե ուկրաինացի զինվորները մեկ օրվա ընթացքում չլքեն Դոնեցկի մարզի գրավված անցակետերը:
Ուկրաինայի հարավ-արեւելքում շարունակվում է ուկրաինացի ուժայինների հատուկ գործողությունը: Մայիսի 11-ին Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Պաշինսկին ճեպազրույցում հայտարարել էր, որ Դոնեցկի մարզի քաղաքներում ուժային գործողությունը ավարտական փուլ է թեւակոխել:
Ներկայումս Դոնեցկի, Լուգանսկի մարզերի քաղաքներում եւ գյուղերում պարբերաբար բախումներ են տեղի ունենում:




























