Թուրքիայում ածխահանքում զոհված հանքափորների համար վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ բողոքող երիտասարդի վրա է հարձակվել վարչապետի խորհրդականը եւ չնայելով որ զինվորականները ցուցարարին գետին են տապալել, սկսել է ոստքերով հարվածել նրան։

Թուրքիայում այս դեպքը մեծ արձագանք է գտել, որից հետո հայտարարությամբ է հանդես եկել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Յուսուֆ Յերքելը՝ պնդելով, թե գետին ընկած ցուցարարին ոտքերով հարվածողը ինքը չէ՝ խոստանալով առաջիկայում պարզաբանումով հանդես գալ։

Քաղաքացիներին հաջողվել է լուսանկարել, թե ինչպես է Էրդողանի խորհրդականը ոտքերով հարվածում գետին ընկած երիտասարդին։

Նշենք, որ Էրդողանը մեկնել էր Սոմա՝ տեղում ծանոթանալու փրկարական աշխատանքներին, որի ժամանակ էլ նրա դեմ բողոքի գործողություններ են տեղի ունեցել։