Ուկրաինական ուժայինները հակաահաբեկչական գործողությունների շրջանակում Կրամատորսկի մոտ ապստամբների ռազմաբազա են ոչնչացրել: Այս մասին Ուկրաինայի խորհրդարանի նիստին հայտնել է երկրի նախագահի պաշտոնակատար, Վերին Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը:
Բացի նա, նա տեղեկացրել է, որ Դոնեցկի մարզի Սլավյանսկ, Կրամատորսկ քաղաքների եւ այլ բնակավայրերի համար ուկրաինական հեռուստատեսության հեռարձակում ապահովող աշտարակի շուրջ 5 կմ շառավղով անվտանգության գոտի է ստեղծվել, հաղորդում է «ՈւՆԻԱՆ» գործակալությունը:
Ավելի վաղ «Տեղեկատվական դիմադրություն» խմբի համակարգող Դմիտրի Տիմչուկը հայտարարել էր, թե Կրամատորսկից 30 կմ հեռավորության վրա գտնվող Ստարովարվարովկա բնակավայրի հատվածում ուկրաինական ուժայինների` ռուսամետ ակտիվիստների դեմ գործողության վերջին փուլն է մեկնարկում:
Ներկայումս Դոնեցկի եւ Լուգանսկի քաղաքներում եւ գյուղերում պարբերաբար զինված ընդհարումներ են տեղի ունենում:




























