Կիեւում տարածքային պաշտպանության գումարտակ են ստեղծում՝ տեխնիկական կարեւոր օբյեկտները պաշտպանելու համար: Այս մասին հայտարարել է Կիեւ քաղաքի պետական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Բոնդարենկոն, հաղորդում է ՈՒՆՆ-ն:

«Այսօր տարածքային պաշտպանության գումարտակ է ստեղվծում, դա լուրջ զինվորական ստորաբաժանում է, որը կազմված կլինի սպաներից, շարքայիններից, նրանք զինված կլինեն: Մենք այս գումարտակով լուծելու ենք Կիեւի տարածքում տեխնիկական կարեւոր օբյեկտների պաշտպանության հարցը, որոնք քլորի, ամիակի, ռադիացիոն թափոնների  մեծ պաշարներ ունեն»,-հայտարարել է Բոնդարենկոն:

Բացի այդ, նա նշել է, որ քաղաքում բժշկական օգնության լավ կազմակերպված համակարգ է գործում, ինչպես նաեւ պարենի բավական պաշարներ կան: «Մենք ունենք հացի եւ այլ ապրանքների պաշարներ մի քանի տասնյակ օրվա համար: Մենք ունենք ջրով ապահովման համակարգ, որոնք կմիացվեն, եթե անջատվի սովորական ջրամատակարարման համակարգը»,-ասել է նա: