Խորվաթ կին բասկետբոլիստ Անտոնիյա Միսուրան Twitter-ի միջոցով արձագանքել է Թուրքիայի վարչապետի դեմ բողոքած ցուցարարին ոտքերով հարված վարչապետի խորհրդական Յուսուֆ Յերքելին։
Խորվաթ կին բասկետբոլիստը գրել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Յուսուֆ Յերքելի Twitter-ի էջում. «Ողջույն, Յուսուֆ Յերքել։ Դու պետք է լինես Էրդողանի շունը»։
Նշենք, որ Թուրքիայում ածխահանքում զոհված հանքափորների համար վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ բողոքող երիտասարդի վրա է հարձակվել վարչապետի խորհրդականը եւ չնայելով որ զինվորականները ցուցարարին գետին են տապալել, սկսել է ոստքերով հարվածել նրան։
Խորհրդականը հերքել է, թե ինքն է հարվածողը եղել, չնայած նրան լուսանկարել են հարվածելու ժամանակ։




























