Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 15-ին, ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհին` Ապարանի ջրամբարի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 21-029» մակնիշի 61ՏԼ165 համարանիշի ավտոմեքենան:




























