Արցախի փողոցում, մայիսի 14-ին, ժամը 19.00-ին, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է հանդիպակաց ուղեմասի պատնեշին, այնուհետեւ` ծառին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: