Երեւանի Գեւորգ Չաուշի փողոցի թիվ 26/1 հասցեի դիմաց, մայիսի 14-ին, ժամը 16.30-ին, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել-Վեկտրա»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: