Մայիսի 15-ից եվրոպական շուկան լիարժեքորեն բացել է իր սահմանները ուկրաինական ապրանքների եւ ծառայությունների համար: Զրոյացվել են մաքսատուրքերի մոտ 98 տոկոսը: Այս միջոցառումները կգործեն մինչեւ նոյեմբերի 1-ը:

Եվրահանձնաժողովը հույս ունի, որ մինչ այդ Ուկրաինայի հետ կստորագրվի ազատ առեւտրի մասին համաձայնագիրը, որը Ասոցացման համաձայնագրի մի մասն է, հաղորդում է ЛІГА-ն:

ԵՄ-ի գնահատմամբ՝ ազատ առեւտրի մասին համաձայնագրի շնորհիվ Ուկրաինան կարող է տարեկան տնտեսել մինչեւ 500 մլն եվրո:

Մարտի 21-ին Ուկրաինան ԵՄ-ի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը:

Համաձայնագրի տնտեսական մասն ուժի մեջ կմտնի Ուկրաինայում ընտրական գործընթացներից հետո, այս տարվա ամառվանից մինչեւ 2015-ի սկիզբ ընկած ժամանակահատվածում: