Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 17/Ա հասցեի դիմաց, մայիսի 14-ին, ժամը 09.00-ին, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























