Երեւանի Հանրապետության հրապարակի եւ Ամիրյան փողոցի խաչմերուկում մայիսի 14-ին, ժամը 11.00-ին, «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հունդաի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Հունդաի Էլանտրա»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























