Մայիսի 14-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 49-ամյա Սերյան Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա ապրիլի 28-ին Նուբարաշենի 11-րդ փողոցում գտնվող դիսպետչերական կետի մոտ, վիճաբանության ժամանակ, ձեռքերով մի քանի անգամ հարվածել է 39-ամյա Հովհաննես Հ.-ին եւ պատճառել վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: