Հանրապետության հրապարակից, մայիսի 14-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները բերման են ենթարկել 27-ամյա Վահե Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ապրիլի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասի /խարդախություն/ մեղադրանքով:




























