Մայիսի 14-ին, ժամը 07.25-ի սահմաններում, «Հունդաի Ասսենթ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ճանապարհի 10.5 կմ-ին բախվել է ճամփեզրի սյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























