Այնթապ գյուղի հյուրանոցային համալիրի դիմաց, մայիսի 14-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդուն եւ նրան տեղափոխել հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: