Հայաստանի կառավարությունը 41,27 մլն դրամ (շուրջ 100 հազար դոլաեւ – Խմբ) կհատկացնի` սիրիահայերին տրված հայկական անձնագրերի տուրքի փոխհատուցման նպատակով: Կառավարության որոշման նախագիծը մայիսի 15-ի նիստին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն էր ներկայացրել:
Հիշեցնենք, որ սա կառավարության առաջին նմանատիպ որոշումը չէ: Այն իրենց հայրենիքը հարկադրաբար լքած եւ Հայաստանի քաղաքացիություն ստանալու ցանկություն հայտնած սիրիահայերի կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգներով է պայմանավորված:
Այդ քաղաքացիներին հայկական անձնագրեր տրամադրվում են Հայաստանի` ինչպես Սիրիայում, այնպես էլ հարեւան երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների հյուպատոսական բաժանմունքներում:



























