Կիեւի կենտրոնում Ուկրաինայի ադրբեջանցիների միացյալ կոնգրեսի նախագահ Ռովշան Թագիեւի նկատմամբ մահափորձ է տեղի ունեցել: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներն են հայտնում:

Մայիսի 14-ին մեքենայից դուրս գալու ժամանակ մեկ այլ` առանց պետհամարանիշի ավտոմեքենայից Թագիեւի ուղղությամբ կրակ է բացվել: Քիչ անց չարագործները փախուստի են դիմել: Թագիեւին ուսի հատվածում վնասվածքով հիվանդանոց են տեղափոխել: Տուժածի վիճակը միջին բարդության է գնահատվում:

Դնեպրոպետրովսկի ադրբեջանցիների կոնգրեսի ղեկավար Հուդրաթ Հաջիեւի խոսքով, մահափորձի մասնակիցները դիմակներով են եղել: Նրա պնդմամբ, հանցագործների ավտոմեքենան ավելի ուշ քաղաքից դուրս` այրված վիճակում է հայտնաբերվել: