Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտության լարումը կազդի ոչ միայն երկու երկրների տնտեսությունների վրա, այլ նաեւ սպառնում է Արեւելյան Եվրոպայի եւ նախկին Խորհրդային Միության որոշ հատվածներին, այդ թվում նաեւ Կովկասին: Այդ մասին գրում է «The Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով Վերականգնման եւ զարգացման եվրոպական բանկի նոր կանխատեսումը:
Վերականգնման եւ զարգացման եվրոպական բանկը, որը հիմնադրվել է 1991թ.-ին նախկին կոմունիստական պետություններին օգնելու նպատակով, ավելի քան երկու անգամ կրճատել է աճի կանխատեսումը 2014թ.-ին նախկին Խորհրդային Միության, Արեւելյան Եվրոպայի եւ Թուրքիայի համար՝ 2.8-ից 1.3 տոկոսի:
Կանխատեսումները կատարվել են ուկրաինական ճգնաժամի ֆոնի վրա, որը սուր հակասություններ է առաջացրել Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Այստեղ ընդգծվում են նոր մարտահրավերները Արեւելյան բլոկի նախկին երկրների համար կոմունիզմի անկումից 25 տարի անց:
ՎԶԵԲ-ը նշել է, որ մի շարք ուղիներ գոյություն ունեն, որոնց միջոցով Ռուսաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները բացասաբար են ազդում մյուս երկրների վրա: Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներ սերտ առեւտարակն կապեր ունեն երկու երկրների հետ, հավանաբար արտահանման կրճատում կնկատվի, կնվազեն աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումները: Այդ տեսակետից առավել խոեցելի ենն Տաջիկստանը, Ղըրղըզստանը, Մոլդովան եւ Հայաստանը:
«Ազատություն» ռադիոկայանի կայքի համաձայն՝ ՎԶԵԲ-ն իջեցրել է կանխատեսումները ոչ միայն Ռուսաստանի եւ Ուկրաինայի, այլ նաեւ Բելառուսի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի համար: Հայաստանի դեպքում 2013թ.-ի 3,5 տոկոս աճի փոխարեն 2014թ.-ին այն կկազմմի մոտ 3 տոկոս: Ադրբջանում 2013թ.-ին տնտեսական աճը կազմել է 5,8 տոկոս, իսկ 2014թ.-ին կանխատեսվում է 3,5 տոկոս: Վրաստանում, չնայած ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի կնքմանը, 2014 եւ 2015թթ. կանխատեսվում է 4 տոկոս տնտեսական աճ:




























