Ադրբեջանի բանակում հերթական միջադեպն է գրանցվել: Ադրբեջանական բանակի զինծառայող Իլքին Մամեդովն իրեն ամրակցված զենքից կրակել է գումարտակի հրամանատար Էմիլ Ասքերլիի վրա եւ սպանել նրան:

 APA գործակալության փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել սահմանային զորամասերից մեկում։ Զինվորական դատախազությունը հետաքննություն է սկսել. Հարուցվել է քրեական գործ։