Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 15-ին, վավերացրել է ՀՀ կառավարության որոշումները՝ Արմեն Ղուլարյանին ՀՀ Տավուշի մարզպետի պաշտոնից իր դիմումի համաձայն ազատելու եւ Հովիկ Աբովյանին ՀՀ Տավուշի մարզպետ նշանակելու մասին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր կառավարության որոշմամբ Արմեն Ղուլարյանն ազատվել են Տավուշի մարզպետի պաշտոնից,: Մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնում նշանակվել էր Հովիկ Աբովյանը:




























