Մայիսի 13-ին ՆԳՆ Մոսկվայի քաղաքային վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները ՕՄՈՆ-ի ուժային աջակցությամբ քրեական շրջանակներում Ռաջիկ Նիժնեվարտովսկի անվամբ հայտնի «օրենքով գողի» գլխավորության գործող ավազակային խմբի երեք ակտիվ անդամների են ձերբակալել:

Խմբավորման անդամները, որոնք Հյուսիս-Կովկասյան դաշնային օկրուգի բնակիչներ են, կողոպուտի, ավազակության եւ երկրի մայրաքաղաքում գործող ձեռներեցներից դրամական միջոցների շորթման մեջ են մասնագիտացած:

Իրավապահներին հաջողվել է նրանց` անցած տարվա վերջին տեղի ունեցած կողոպուտի դեպքին մասնակցությունն ապացուցել: Այդ ժամանակ հանցագործները ապահովագրական ոլորտում աշխատող մի մասնավոր ընկերության գրասենյակ էին մտել եւ աշխատակիցներին ուժի կիրառմամբ սպառնալով` ընկերությանը եւ գլխավող տնօրենին պատկանող գույք եւ դրամական միջոցներ հափշտակել: Գողունի ընդհանուր արժեքը 2 մլն ռուբլի էր կազմել: Ավելի ուշ չարագործները կանխիկ տեսքով եւս 2 մլն ռուբլի տրամադրելու պահանջ էին ներկայացրել:

Քննությունը կարծում է, որ խմբավորման անդամները եւս նվազագույնը 10 նմանատիպ հանցագործությունների են մասնակցել, ՌԴ ՆԳՆ Մոսկվայի քաղաքային վարչության մամուլի ծառայությանը վկայակոչելով հաղորդում է Ռոսբալտը: