Կրասնոդարում նախկինում դատված 59-ամյա կինն ու նրա որդին դատարանում պատասխան կտան 16-ամյա հղի աշակերտուհու սպանության համար: Կինը եւս մեկ սպանության եւ հոգեմետ ուժեղ միջոցի շրջանառության մեջ է մեղադրվում:

Քննության վարկածով՝ որդին մորը պատմել է իր ընկերուհու հղիության եւ այն մասին, որ չի ցանկանում շարունակել նրա հետ հարաբերությունները, քանի որ վերջինիս հարազատները մտադիր են իրեն քրեական պատասխանատվության ենթարկել: Աղջկա հետ մոր եւ որդու հանդիպման ընթացքում կոնֆլիկտ է ծագել, եւ տարեց կինը մի քանի անգամ ապտակել է աղջկան, որը նույնկերպ է պատասխանել: Այդ ժամանակ կինը վերցրել է դանակը եւ հարվածներ հասցրել դեռահասին: Այս ընթացքում նր որդին  կողքից հետեւել է կատարվածին:

Փորձելով փրկվել՝  աղջիկը բազմոցի տակ էր մտել: Այդ ժամանակ երիտասարդը մոտեցել էր բազմոցին եւ բարձրացրել այն, իսկ մայրը շարունակել էր դանակով հարվածել տուժածին: Փորձագետները մարմնի վրա հաշվել էին դանակի 30 հետք:

Բացի դրանից, 2013թ. ապրիլին տեղի բնակիչներից մեկի հետ հարբելիս մեղադրյալ կինը վեճի ժամանակ ծեծել էր նրան եւ կոտրված շշով հարվածել:  Այնուհետ կինը կանգնել էր տուժածի կրծքավանդակին եւ սկսել թռչկոտել: Տղամարդը մահացել է: 

Ըստ անցկացված հոգեբանահոգեբուժական փորձաքննության արդյունքների՝ կինն ու  որդին մեղսունակ են ճանաչվել: Գործն ուղարկվել է դատարան, փոխանցում է «Ռոսբալտը»: