Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզում մի տղամարդ երկու մարդու է սպանել, երրորդին` վիրավորել եւ ապա ինքնասպանություն գործել:
Ստացված տեղեկությունների համաձայն, մայիսի 14-ին մի ձեռնարկատեր նախկին ենթակայի բնակարան է այցելել եւ հրազենային զենքով սպանել նրան: Այնուհետեւ նա շարունակել է այցելությունները` նույն սցենարով: Երկրորդ դեպքում կնոջ է սպանել, երրորդին` մի տղամարդու վիրավորել: Այնուհետեւ անտառ է մտել, հեռախոսով ընտանիքի անդամների հետ խոսել եւ ինքնասպանություն գործել:
Քննությունը պարզել է, որ մարդասպանի ղեկավարությամբ գործող ձեռնարկությունում տնօրենի եւ աշխատակիցների միջեւ լուրջ ընդհարումներ են եղել: Բացի այդ, կազմակերպության ղեկավարի նկատմամբ քրեական գործ է եղել հարուցված` դրամական միջոցների շորթման մեղադրանքով, որի շրջանակում տուժածներից մեկը վկայի կարգավիճակով էր հանդես գալիս, հետաքննությանը վկայակոչելով հաղորդում է Ռոսբալտը:




























