Ուկրաինայի Դոնեցկի մարզի Վելիկոնովոսելկովոյում մայիսի 14-ին ապստամբները զավթել են իշխանությունը՝ տեղի ոստիկանապետի, շրջխորհրդի նախագահի, ավանի խորհրդի նախագահի, Ռեգիոնների կուսակցության խմբակցության մասնակցությամբ, հայտնել է Դոնեցկի մարզի «Դոնբաս» տարածքային պաշտպանության ջոկատի հրամանատար Սեմյոն Սեմյոնչենկոն, փոխանցում է ՈՒՆՆ-ը:

«Ոստիկանապետը Յանուկովիչի որդու՝ Ալեքսանդրի դրածոն է: Շրջխորհրդի շենքից հանվել է Ուկրաինայի դրոշը, կախվել ԴԺՀ-ի դրոշը: Դոնեցկից արտաքսվել են ԴԺՀ-ի ժողովրդական ապստամբության ուժերը՝ գործողության ուժային քողարկման համար: Այժմ շրջանում իշխանություն չկա, պետհաստատությունները տարհանվում են: Ձեւավորվում է ԴԺՀ-ի տեղական ժողովրդական ապստամբություն: Մարդիկ վախեցած են: Մարզի իշխանությունները չեն գործում», - գրել է հրամանատարը Ֆեյսբուքի իր էջում: