Փրկարար ծառայությունը մայիսի 15-ին, ժամը 14.35-ին տեղեկություն էր ստացել, որ Երեւանի Մուրացան փողոցի թիվ 115 շենքում՝ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրենի սենյակում, պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ օպերատիվ եւ արձագանքման խմբերը, մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ-ի սակրավորական խումբը:
Փրկարարների եւ ոստիկանների կողմից իրականացվել է մոտ 60 աշխատակցի տարհանում, այնուհետեւ ոստիկանության կինոլոգիական ծառայության աշխատակիցների հետ համատեղ զննվել է տարածքը, ինչի արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:




























