Երեւանի Կիլիկիա թաղամասի բնակիչ, 24-ամյա Մայիս Ս.-ն մեղադրվում է երթուղային տաքսու դիսպետչերին դանակահարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Մայիսը Երեւան քաղաքի Աթենք Աթենքի 6/4 հասցեում գտնվող տնտեսական խանութի դիմաց, թիվ 4 երթուղային տաքսու կայանատեղում իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կայանելու պատճառով վիճաբանել է նշված համարի երթուղայի տաքսի ծառայության երթակարգավորիչ Հայկ Վ.-ի հետ, որի ընթացքում դանակով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է Հայկի կրծքավանդակին:
Մայիս Ս.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է ազատազրկում՝ երեքից յոթ տարի ժամկետով: Մայիսը կալանավորված է:
Գործը քննվում է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը կնշանակվի առաջիկայում:




























