Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի ցանկանում խոսել իր խնամի, ԲՀկ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հարաբերությունների մասին: Այսօր՝ մայիսի 15-ին Աբրահամյանը կառավարությունից շտապել է ՀՀԿ գրասենյակ՝ մասնակցելու Գործադիր մարմնի նիստին, եւ ճանապարհին պատասխանել լրագրողների մի քանի հարցի:
Հարցին, թե ինչպիսին են հարաբերությունները խնամու հետ, Աբրահամյանը պատասխանել է. «Ես իմ ու իմ խնամի Գագիկ Ծառուկյանի անձնական հարաբերությունների մասին խոսել չեմ ցանկանում, դա ոչ մեկի գործը չէ»,- նշել է նա: Իսկ դիտարկմանը, թե նկատի ունեն քաղաքական համագործակցության հարցերը, կրկին պատասխանել է, թե այդ մասին խոսել չի ցանկանում:




























