Մայիսի 24-ին կայանալիք ՀՀԿ համագումարի կազմակերպչական հարցերն են միայն քննարկվել ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ: Այս մասին այսօր` մայիսի 15-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Քաղաքական այլ ուժերի չենք հրավիրել: Այսօր քննարկել ենք միայն համագումարի հետ կապված հարցեր»,- ասաց նա:

Լրագրողների հարցից, թե հնարավոր է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա լինի համագումարին, Շարմազանովը զարմացավ. «Իսկ ե՞րբ է ներկա եղել երկրորդ նախագահը, որ հիմա լինի»:

Նշենք, որ այս համագումարը 15-րդն է եւ անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: