Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հրաժարվեց մեկնաբանել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե եթե իրենք ուզեն, Սերժ Սարգսյանը մեկ ամսում հրաժարական կտա:
«Լուրջ չեմ վերաբերվում գործիչների այն հայտարարություններին, որոնց մեջ կա «եթե» բառը»,- ասաց նա:
Լրագրողների դիտարկմանը, թե ԱԺ փոխնախագահի խոսքով` համապետական ընտրություններն անցնում են Մելիք-Ադամյան փողոցով, վերջինս ընդգծեց. «Եթե որեւէ անհասկանալի բան կա, կարդացեք կամ դիտեք իմ տեսանյութը եւ կհասկանաք, ես շարունակում եմ պնդել իմ ասածը»:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» հերթական ասուլիսի ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե իրենք ցանկանան, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկ ամսում հրաժարական տա:




























